Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա․ ԱԻՆ
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 09:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 17:35-ին սկսվել են հենակետի վերաբացման աշխատանքները և դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19:20-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 220 ավտոմեքենա: Սահմանվել է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: