Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ նա Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է:
Մայրը փորձել է տնային պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել, և երբ զգացել է, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան շտապ տեղափոխել է հիվանդանոց:
Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: