Հարություն Մաշադյանի՝ դատախազի պաշտոնն զբաղեցնելու նվազագույն տարիքի հետ կապված օրենքի խախտում չկա․ Գոռ Աբրահամյան
Հարություն Մաշադյանի՝ դատախազի պաշտոնն զբաղեցնելու նվազագույն տարիքի հետ կապված օրենքի խախտում չկա։ Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։
««Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքով, որն ուժը կորցրել է 2018թ. ապրիլին, դատախազի նշանակման նվազագույն ցենզ չկա սահմանված, իսկ Հ. Մաշադյանը ՀՀ Լոռու կայազորի դատախազության դատախազ է նշանակվել 2018թ. մարտին»,-ասված է գրառման մեջ։
Ավելի վաղ, մեկ այլ գրառմամբ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության շարքային դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են։