Ժամը 17․00-ի դրությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 49․52 տոկոս
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 17։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 49,52 տոկոսը։
Ընտրողներն ամենաակտիվն են Արևաբույրում՝ 70,92 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 16,06 տոկոս։