Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ․ պարզաբանում
Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են»,-ասված է գրառման մեջ։
Ըստ վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերի՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։