Դավիթ Տոնոյանը հույն պաշտոնակցին հրավիրել է Հայաստան
Այսօր, Աբու Դաբիում Հajastani պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ․ facebook-ի իր էջում տեղեկացրել է նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Դավիթ Տոնոյանը շնորհավորեց իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրեց Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի ձեռքբերումները` նախարարները երկուստեք պատրաստակամություն հայտնեցին ռազմական համագործակցության խորացման հարցում։
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին (փետրվարի 16-17), ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։