ՄԱԿ-ում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ը շարունակում է գաղտնի զարգացնել հրթիռամիջուկային ծրագիրը
ԿԺԴՀ-ի իշխանությունները շարունակում են գաղտնի զարգացնել հրթիռամիջուկային ծրագիրը, նշվում է ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի զեկույցում, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Kyodo-ին:
Նշվում է, որ Չինաստանը «օգտագործում է քաղաքացիական տարածքները, մասնավորապես, օդանավակայանները բալիստիկ հրթիռներ կառուցելու եւ թեստավորելու համար»: Կիրառվող բոլոր տարածքները տեղակայված են երկաթգծի եւ տրանսպորտային երթուղիների մոտակայքում:
ՄԱԿ-ի հանձնաժողովը կոչ է արել վերահսկել Փհենյանի կողմից Զինաթափման մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացումը: Փաստաթղթում ասվում է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները շարունակում են զարգացնել Յոնբյոնում միջուկային կենտրոնը: