Ամերիկյան երեք ինքնաթիռներ հումանիտար օգնություն են հասցրել Վենեսուելա
Վենեսուելայի համար հումանիտար օգնությամբ բեռնված ամերիկյան երեք ռազմական ինքնաթիռներ վայրէջք են կատարել կոլումբիական սահմանամերձ Կուկուտա քաղաքում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն, ով իրեն հռչակել է որպես երկրի ժամանակավոր նախագահ։
«Մեր պայքարը շարունակում է արդյունք տալ: ԱՄՆ-ից երեք ինքնաթիռ այսօր վայրէջք է կատարել Կուկուտայում: Իրենց հետ բերել են հումանիտար օգնություն, որը կբավականացնի ավելի քան 25 հազար վենեսուելացու: Մենք բարձր ենք գնահատում այս աջակցությունը»,- գրել է Գուաիդոն:
Նա նաև կոչ է արել Վենեսուելայի բնակիչներին փետրվարի 23-ին դուրս գալ փողոցներ՝ հաջակցություն մարդասիրական օգնության մատակարարման նախաձեռնության։