Վարչապետի այցն արդեն 2 շաբաթ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին շատ բան կփոխեր մեր երկրում․ իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող
կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին շատ բան կփոխեր մեր երկրում։ Հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց մարդիկ փորձում են հարցերը լուծել հացադուլի միջոցով, ավելին մեկ զոհ ունենք որպես հացադուլի հետևանք, և այս իրողությունը չի դառնում թիվ 1 խնդիր, առաջ չեն գալիս մարդու կամ մարդկային խնդիրները։ Սա նշանակում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրում ամրացած անմարդկային մթնոլորտը
որևէ փոփոխության չի ենթարկվել։ Վարչապետի այցը հացադուլի մեջ գտնվող մարդուն, մթնոլորտը փոխելուն ուղղված լավագույն քայլը կլիներ»,-գրել է իրավապաշտպանը՝ անմարդկային որակելով Մշակույթի նախարարության արձագանքը։