Ա՜խ այդ «քաղցր» Գարիկը․ հայ հրուշակագործը պատրաստել է Comedy Club-ի ռեզիդենտի կերպարով տորթ (տեսանյութ)
Հրուշակագործ Վերա Հովհաննիսյանն իր բնագավառում շատ հայտնի է։ Նա չի դադարում իր հիանալի աշխատանքներով ապշեցնել սոցցանցերի իր հետեւորդ-երկրպագուներին։
Այս անգամ բազմաթիվ միջազգային հրուշակագործական մրցույթներում հաղթած մեր հայրենակիցը պատրաստել է Comedy club-ի ռեզիդենտ՝ Գարիկ Մարտիրոսյանի կերպարով տորթ։
Վերան գեղեցիկ տորթի լոսւանկարները տեղադրել է իր Instagram-ում եւ Facebook-ում։ «@comedyclubru»-ի համար, ամբողջ տորթն ուտելու է», - գրել է Վերան։
Անխոս գովասանքի եւ հիացմունքի խոսքեր նույնպես հնչել են․ «Սա անհավանական է», «Դուք վարպես եք», «պահպանեք ընտանիքի եւ ազգի պատիվը»։