Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Փետրվարի 17-ին՝ ժամը 05:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ևարգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
Փետրվարի 17-ին՝ ժամը 01:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս-Ալագյազ ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes c» մակնիշի ավտոմեքենան:
Փետրվարի 17-ին՝ ժամը 01:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել,
որ Թթուջուր-Չքնաղ ճանապարհին մեքենաներն արգելափակվել են ձյան շերտում.
անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա, 15 ուղևորի տեղափոխել են Ապարան քաղաք: