Փորձագետները կազմել են երկրների վարկանշային ցանկն՝ ըստ կյանքի որակի
Տվյալների Numbeo համաշխարհային բազայի մասնագետները հրապարակել են երկրների 2019-ի վարկանշային աղյուսակն՝ ըստ կյանքի որակի:
Վարկանշային ցանկը կազմելու համար ուսումնասիրել են տարբեր երկրներում բնակիչների գնողունակությունը, անվտանգության ցուցանիշները, առողջապահության մակարդակը, կյանքի տևողությունը, անշարժ գույքի արժեքը, ճանապարհի վրա միջինում ծախսվող ժամանակը, աղտոտվածության մակարդակն ու կլիման:
Առաջին երեք տեղը ցանկում զբաղեցրել են Դանիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան: Կյանքի լավագույն որակ ապահովող երկրների առաջատար տասնյակում ընդգրկվել են Ավստրալիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Իսլանդիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան:
Ցանկը կազմված է 71 երկրից: Վերջին տեղում հայտնվել է Եգիպտոսը: Ռուսաստանը զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 44-րդ: