Մենք ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց չենք տալիս. Պորոշենկո
Մյունխենի համաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորեշենկոն հրաժարվել է հարցազրույց տալ ռուս լրագրողներին: Այս մասին հայտնում է Life․ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ռուսական «Россия 1» հեռուստաալիքի լրագրողի կողմից հնչեցված հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել, քանի դեռ ռուսական կողմն իրենցից ներողություն չի խնդրել:
«Մենք ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց չենք տալիս, քանի դեռ դուք (լրագրողները-խմբ․) ներողություն չեք խնդրել Ուկրաինայից»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Հաղորդվում է, որ այս պատասխանին զուգահեռ՝ Պորոշենկոյի թիկնապահը հետ է հրել ռուս լրագրողին ու ամուր բռնել նրա այն ձեռքը, որում բարձրախոսն է եղել:
Լուսանկարը հրապարակվել է լրագրողի ինստագրամյան էջում: