ՃՈ ախատակիցները տեսանյութից հետո գտել են Toyota Land Cruiser-ի օրինախախտ վարորդին (տեսանյութ)
Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Toyota Land Cruiser մակնիշի 20 DQ 100 համարանիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ը հիշեցնում է, որ դեռ փետրվարի 13-ին տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էր նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում ճանապարհային եթևեկության կանոնները:
Աղբյուրի տեղեկություններով, վարորդը՝ 30-ամյա Դավիթ Մ.-ն, վարչական պատասխանատվության է ենթարկվել կատարած օրինախախտման համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Toyota Land Cruiser մակնիշի 20 DQ 100 համրանիշի ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Ադոնց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ սռեղծել մյուս վարորդների համար ու անցել կարմիր լույսի տակով։