Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Վայքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: