«Դեղին բաճկոնները» Թուլուզի կենտրոնում շրջափակման մեջ են վերցրել Amazon-ի լոգիստիկ կենտրոնը
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոնների» բողոքի շարժման մասնակիցները շրջափակել են Amazon ընկերության լոգիստիկ կենտրոնը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Բողոքի ցույցի մասնակիցները մտադիր են խանգարել առևտրային կազմակերպությունների աշխատանքները, ինչի նպատակով քաղաքի 6 տարբեր կետերում ուղեկալներ են տեղակայել, մասնավորապես՝ խաթարվել է դեպի Auchan և Carrefour սուպերմարկետներ տանող փողոցների երթևեկությունը:
Հաղորդվում է, որ Amazon-ի կենտրոնի շուրջ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, բացի այդ՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ին քաղաքում բողոքի երթ կիրականացվի, որի համար իշխանությունների կողմից թույլտվություն չի եղել:
Հիշեցնենք, որ ասյօր Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում անց են կացվում «դեղին բաճկոնների» շարժման հերթական ցույցերը: Ամենամեծ ցույցը սպասվում է մայրաքաղաք Փարիզում, որի կենտրոնում Հաղթական կամարի առաջ, արդեն հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել: