«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը հերթական ակցիան է անցկացնում
«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն այսօր բողոքի հերթական ակցիան է իրականացրել: Նրանց պահանջն անփոփոխ է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Նախաձեռնության անդամ Գևորգ Յազըճյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են տոնական այս օրով ակցիա իրականացնում, հայտնել է, որ իրենք ամեն շաբաթ նույն օրը հանդիպում են՝ անկախ նրանից՝ օրը տոնական է, թե ոչ:
Նախաձեռնության անդամն ասել է՝ ամիսներ շարունակ իրականացվող իրենց պայքարը հաջողության չի հասնում, քանի որ մարդիկ հեռացել են հոգևոր կյանքից և հոգևոր պահանջներից: