ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող մարդիկ. Հովհաննես Ազոյան
ԱԺ-ում զոռբայությամբ հայտնվել են քաղաքական անցյալ չունեցող, բայց սև ու սպիտակ տրամաբանություն ունեցող շատ-շատ մարդիկ:Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանը, այնուհետև դիմել Էդմնոն Մարուքյանին՝ հիշեցնելով համատեղ «քրտնաջան ու վտանգավոր» աշխատանքը։
«Պարոն Edmon Marukyan ես ինքս լավ գիտեմ Ձեր ավանդը հեղափոխության հասունացման մեջ... որոշների համար դա մեկ օր էր… իմ ու Ձեր համար տարիների աշխատանք… քրտնաջան ու վտանգավոր........իսկ ուրացողները շուտով կհայտնվեն կոտրված տաշտակի առաջ…»,- ասված է նրա գրառման մեջ։