Պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով. Փաշինյանը հանձնարարական տվեց
Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ պետք է ունենանք ամփոփ պատկերացում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ ոչ միայն թիվ է պետք, այլ թիվ, հասցե աշխատավարձ, եւ այս տեղեկությունը՝ պետք է հանրությանը հասանելի լինի, թե որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով»,-ասաց Փաշինյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ պետք է լրջորեն մտածել մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին: