Մարիա Զախարովան պատասխանել է Բոլթոնի՝ Մադուրոյի համակիրների հասցեին հնչեցրած սպառնալիքներին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին:
Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ և փորձում են խաթարել ժողովրդավարությունը, հետագայում խնդիրների կբախվեն:
Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում:
Զախարովան հիշեցրել է մամուլում հրապարակված միջադեպը, երբ լրագրողներից մեկը Բոլթոնի նոթատետրում հետևյալ գրությունն էր նկատել՝ «5 000 զինվորական ուղարկել Կոլումբիա»:
Ինչպես հայտնի է, հարևան Վենեսուելայի և Կոլումբիայի հարաբերությունները բնավ բարեկամական չեն:
Հիշեցնենք, որ Թրամփն իր հերթին մի քանի անգամ ակնարկել էր Վենեսուելա անհապաղ ամերիկյան զորակազմ ուղարկելու մասին: