Արսեն Սառաջյանը նշանակվել է Արցախի ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրամանով՝ Արսեն Սառաջյանը փետրվարի 13-ին նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։
Ստորև ներկայացված է Արսեն Սառաջյանի կենսագրականը.
Արսեն Սառաջյանը մասնագիտությամբ իրավաբան է: 2009թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 2011թ. ստացել է Արցախի պետական համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրոսի աստիճան: Այնուհետև 2013թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:
Նա 2009թ.-ից աշխատել է ԱՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում, 2013-2017թթ.-ը` ԱՀ կառավարության աշխատակազմի վարչապետի վերահսկողական ծառայությունում, իսկ 2017թ.-ին նշանակվել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տարածքային վարչության պետի տեղակալ: