Իրանի քաղաքացու մոտից հայտնաբերվել է 53.79 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ. ՊԵԿ
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա. Ֆ. Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Իրանի քաղաքացին կալանավորվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: