Մեր աշխարհայացքում ոչ թե սառը թվերն են ու անհոգի վիճակագրությունը, այլ մարդը. Էդգար Առաքելյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում վերհիշեց, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի ԱԺ-ում այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել էին իրենց քայլարշավը: Պատգամավորն իր ելույթի սկզբնական հատվածում հիշեցրեց, թե այդ ժամանակ ԱԺ-ում որ պատգամավորն ինչպես էր արձագանքում տեղի ունեցող դեպքերին:
Էդգար Առաքելյանը նշեց, որ այսօր փաստացի վարչապետը մեկնարկ է տալիս մեկ այլ հեղափոխության, ու ԱԺ-ում նկատվում է անցյալի թերահավատ վարքագիծը:
«Հիմա այստեղ էլ շարունակում են չհավատալ, փորձել կասկածի տակ դնել, սգո սերվիս դեմքերով այստեղից ելույթներ ունենալ, պահանջել թվեր ու չափելիություն, պահանջել գործիքակազմ ու մեխանիզմներ, մեղադրել նրանում, որ չեն գիտակցում ողջ բեռը»,- ասել է պատգամավորը:
Առաքելյանը շեշտեց, որ իրենց աշխարհայացքում ոչ թե սառը թվերն են ու անհոգի վիճակագրությունը, այլ մարդը, շարքային քաղաքացին: