Կառավարության ծրագրում շատ թվեր կան, ես կկրճատեի դրանք. Իգիթյան
Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանը խորհրդարանում՝ ելույթների փուլում, հակառակ ընդդիմախոսների կարծիքի, հայտնեց, որ կառավարության ծրագրում թվերը նույնիսկ շատ են: Վարչապետին դիմեց՝ հորդորելով կրճատել դրանք: Նա մեջբերեց Սինգապուրի կառավարության ծրագիրը, որտեղ կա ընդամենը մեկ թիվ, և որը համարվում է օրինակելի:
«Ինչպե՞ս է իրականացվել Սինգապուրի ծրագիրը: Դուք հիմա կժպտաք, բայց դա իրոք այդպես է: Առաջինը, ինչ-որ ասաց վարչապետը, մենք պետք է այնպես անենք, որ մեր քաղաքացիները փողոցում գետնին չթքեն: Վարչապետն ասաց նաև, որ բոլորս պետք է այնպես անենք, որ ՀԴՄ-ների հետ կապված բոլորը ցուցաբերեն մոտեցում, դա վերացական է ավելի շատ, դա սկզբունք է»,-ասաց նա:
Նա նշեց, որ իրենք ուզում են թռիչք իրականացնել, իսկ ընդդիմադիրները ցանկանում են թվեր գրել: