ՊԵԿ փոխնախագահը ՎԶԵԲ ներկայացուցիչներին ներկայացրել է ՏՏ ոլորտում իրենց ձեռքբերումները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝ շեշտադրելով Հայաստանում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրման ու բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման կարեւորությունը:
ՊԵԿ նախագահի տեղակալը անդրադարձել է նաեւ հանրության համար մատչելի էլեկտրոնային ծառայությունների մատուցման եւ վերլուծական գործիքների ու կարողությունների հիման վրա որոշումների կայացման համակարգի ներդրմանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՊԵԿ-ի առաջիկա նախաձեռնությունները: