Վահագն Հարությունյանը դժվար կացության մեջ է հայտնվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որ հիմա մեղադրվում է այդ գործով ապացույցներ կեղծելը
կազմակերպելու համար ու գտնվում է հետախուզման մեջ, դժվար կացության առաջ է
հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Վահագն
Հարությունյանի որդին մտադիր է ամուսնանալ, սակայն քանի որ հայրը բացակայում է երկրից, ընտանիքը որոշել է հետաձգել հարսանիքը:
Ըստ մեր աղբյուրների` Հարությունյանների շրջապատը չգիտի` հարսանիքը կկայանա, թե ոչ: Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն առանց պաշտպանական կողմի մասնակցության Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում էր կայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց որոշումը»:
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.