«Օստանկինո» հեռուստաընկերության շենքի նկուղում հրդեհ է բռնկվել
Ակադեմիկ Կորոլյով 12 հասցեում գտնվող «Օստանկինո» հեռուստաընկերության շենքի նկուղում հրդեհ է բռնկվել: Այրվել է էլեկտրական վահանակը: 150 մարդ տարհանվել է: Այդ մասին տեղեկացրել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը «Ինտերֆաքս»-ին հաստատել է
նշված հասցեով հրդեհի բռնկման փաստը՝ հավելելով, որ այն արդեն մեկուսացված է:
«Ժամը 19:53-ի դրությամբ 5 քառակուսի մետր տարածքում հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել էր, զոհերի մասին տեղեկություններ չկան», – ասել
է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի քարտուղարը:
Նա նաև հերքել է ՀԸ-ի շենքից մարդկանց տարհանման մասին տարածված լուրերը.
«Տարհանում չի եղել, հաստատությունն աշխատում է սովորական ռեժիմով»:
«Օստանկինո» հեռուստաաշտարակում ուժեղ հրդեհ էր բռնկվել 2000թ. օգոստոսին, զոհվել էր երեք մարդ: Կրակի կենտրոնը գտնվել է 460 մ բարձրության վրա: Ամբողջությամբ այրվել էր 3 հարկ: Մոսկվայում և տարածաշրջանում կասեցվել էր մի քանի հեռուստաալիքների հեռարձակումը: