Մենք նման պլաններ չունենք. Փաշինյանը՝ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին փետրվարի 13-ին խորհրդարանում հարց ուղղվեց Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելության մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության մասին, թե «եթե լինեն հանգամանքներ, և անհրաժեշտ լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանն անպայման դա կանի», պատասխանելով հարցին՝ ի՞նչ անհրաժեշտություն կարող է լինի ռազմական գործողություններում ներգրավվելու համար, Փաշինյանն արձագանքեց.
«Դուք ինքներդ ասացիք, որ Սիրիա ուղարկել ենք հումանիտար առաքելություն, ունենք հումանիտար առաքելություն, պետք է պարզել, թե ինչ հարց է հնչել, և ինչ հարցի համատեքստում է նման հայտարարություն արել: Մենք նման պլաններ չունենք»: