Երևանում 300 հազար դոլար հանձնվեց երեք աստղաֆիզիկոսների
ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը:
Մրցանակը տրվում է աշխարհի աշխարհի ականավոր գիտնականներին աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզում ստացված կարևորագույն գիտական արդյունքների համար ամեն երկու տարին մեկ անգամ:
Մրցանակը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Հայաստանի գիտությունը և նպաստելու աստղաֆիզիկայի զարգացմանը:
Ստացվել են 14 տարբեր աշխատություններ գիտությունների ակադեմիաների և այլ խոշոր գիտական կենտրոնների կողմից:
Միջազգային հանձնաժողովը որոշել է մրցանակը հանձնել երեք գիտնականի՝ պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին (Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին (ՌԴ) և պրոֆեսոր Լև Յունգելսոնին (ՌԴ):
Գիտնականների այս խումբն առաջադրվել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի կողմից՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում» առաջնային ուսումնասիրությունների համար:
Գիտնականներին շնորհավորել և մրցանակը հանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 դոլարը մնում է ՀՀ ԳԱԱ-ում՝ աստղաֆիզիկայի բնագավառի ուսումնասիրության համար, իսկ 200.000 դոլարը բաժանվում է երեք գիտնականների միջև: