Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանում եռօրյա այցով գտնվող Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել բուժսարքավորումները, Կենտրոնի հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև համագործակցության հետագա ձևաչափը: