Հայաստանի կառավարությունը կխթանի բրիկետների արտադրությունը (տեսանյութ)
Հայաստանի կառավարությունը մտադիր է խթանել ծղոտի եւ մակուլատուրայի բրիկետների արտադրությունը։ Այս մասին, ներկայացնելով կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Ըստ կառավարության ղեկավարի՝ օրերս այս հարցը քննարկվել է նաեւ էկոլոգիայի նախարարի հետ։ «Մենք պետք է վարկային քաղաքականության օգնությամբ խթանենք բրիկետների արտադրությունը, որոնք պատրաստում են խոտից, ծղոտից եւ անգամ թղթի մակուլատուրայից։ Դա շատ արդյունավետ է որպես վառելիք օգտագործելու համար»,- ասել է Փաշինյանը։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանում արդեն կան նման պիլոտային նախագծեր՝ հավելելով, որ անհրաժեշտ կլինի ներմուծել ոչ թե բրիկետները, այլ լոկ հումքը, եթե հանրապետությունում հանկարծ դա չհերիքի։