Մակեդոնիան պաշտոնապես վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիա
Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այդ մասին Twitter-ի իրենց էջերում գրել են Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրունգալոսը և Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը, հաղորդում է Газета-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` նրանք նշել են, որ երկրի անվանափոխությունը երկու երկրների համար կդառնա նոր դարաշրջանի սկիզբ:
«Տարածաշրջանում սկսվում է կայունության և խաղաղության նոր դարաշրջան` Հյուսիսային Մակեդոնիայի հետ բարեկամության և համագործակցության նոր շրջափուլ»,- գրել է Կատրունգալոսը:
Դիմիտրովն էլ նշել է, որ երկրի անվանափոխությունը կարող է դառնալ Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկարատև բարեկամության սկիզբ: