Ես նրանց փոխարեն որ լինեի, գոնե կրթությունից չէի խոսի․ Արայիկ Հարությունյանի կոշտ արձագանքը ՀՅԴ-ին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում երեկ մեկնարկեցին կառավարության ծրագրի քննարկումները, ընդ որում` խորհրդարանական ընդդիմությունը՝ «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ակնարկում են այդ ծրագրին կողմ չքվեարկելու մասին: Միաժամանակ, կառավարության ծրագիրը քննադատել է արտախորհրդարանական ուժերից ՀՅԴ-ն:
Այս կուսակցության հայտարարության մեջ նշված է, թե կառավարության ծրագրում
բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում: Միայն թե ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բավական կոշտ է հակադարձել ՀՅԴ-ին.
««Դաշնակցությունը» թող հիշի, թե իր ներկայացուցիչը քանի տարի է ղեկավարել
այդ ոլորտը, և ինչպիսի քարուքանդ վիճակ է: Ես նրանց փոխարեն որ լինեի,
գոնե կրթությունից չէի խոսի»: Ինչ վերաբերում է իշխանության թևերի
հավասարակշռվածության խնդրին, Հարությունյանը նշել է, թե իրենք էլ են այդ
տեսակետը կիսում. «Պարզապես պետք է մեխանիզմներ գտնել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում.