Սերժ Սարգսյան-Սեյրան Օհանյան առերեսում է եղել. Երրորդ նախագահը կարող է և կալանավորվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։
«Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն
համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է`
Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն
ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնած մեր աղբյուրը` նաև որոշ
մանրամասներ հաղորդելով:
«Նախիջեւանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը
քննչականին ասել է` հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն ո՞վ է։
Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին
զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ
վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է եւ կալանավորվել՝ կարծես ամեն բան
դրան է տանում»:
Ի՞նչ հիմքերով։ «Հիմք չկա, մնացածներին որ կալանավորել են, հիմքեր կա՞ն,
իշխանությունները ռեյտինգային ահավոր մեծ անկում են գրանցում, նոր շոու է
պետք, իսկ նման շոու միայն այդ դեպքում կարող են ապահովել»: