Էմմա Պալյանն ազատվել է Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնից
Շիրակի մարզպետի օգնական Էմմա Պալյանը facebook-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:
«Սիրելի ընկերներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօր իմ դիմումի համաձայն ազատվել եմ Շիրակի մարզպետի օգնականի պաշտոնից: Շնորհակալ եմ մարզպետարանի ողջ անձնակազմին, ու բոլորին՝ մարզպետի գլխավորությամբ, ցանկանում եմ բարի երթ և բեղմնավոր աշխատանք»,- գրել է նա: