Անգլիայում հյուրանոցի կայանատեղիում գտել են Հենրի VII թագավորի մահճակալը
Անգլիական Չեսթեր քաղաքի հյուրանոցներից մեկից ոչ հեռու գտնվող կայանատեղիում հնաոճ իրերի կոլեկցիոները գտել է Հենրի VII թագավորի մահճակալը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ մահճակալը 15 տարի դրված է եղել նորապսակների համար նախատեսված համարում, որից հետո այն գցել են ավտոկայանատեղին: Համաձայն ԴՆԹ արդյունքների, որը կատարվել է DNA Helix ընկերության կողմից, գտածոն պատրաստված է եղել 1485թ-ին, Կենտրոնական Եվրոպայից ներկրված թանկարժեք կաղնու փայտից:
Միևնույն ժամանակ պարզվել է, որ մահճակալը զարդարված է եղել ուլտրամարին կոչվող անօրգանական նյութով, որն այն ժամանակ ոսկուց ավելի թանկ արժեր:
Հենրի VII-ը Թյուդորների դինաստիայի առաջին միապետն է եղել, Անգլիան ղեկավարել է 1485-1509թթ-ին: Նա իշխանության է եկել Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմի ժամանակ, որի ընթացքում իշխանության համար պայքարում էին Լանկաստերների և Յորքերի դինաստիաները:
Փետրվարի 1-ին հայտարարվել էր, որ Բրիսթոլի համալսարանի աշխատակից Մայքլ Ռիչարդսոնը պատահաբար տեղի գրադարանում հայտնաբերել է 13-րդ դարի ձեռագրեր, որոնք պատմում են Արթուր արքայի և հրաշագործ Մերլինի շահագործման մասին: Հին ֆրանսերենով գրված ձեռագրերը պատմում են Թրեբի ճակատամարտի իրադարձությունների մասին, որի ընթացքում Մերլինը ղեկավարում էր հարձակումը՝ ոգեշնչելով Արթուրի զորքերին: