130 հազար մարդու վարկային պատմություն մաքրվել է․ Փաշինյան
«Եթե հիշում եք, մենք Հարկային օրենսգրքում որոշակի փոփոխություններ արեցինք, որի արդյունքում ժամկետանց վարկերի վերակառուցման ընդարձակ հնարավորություններ ստեղծեցինք, և դրա արդյունքում արդեն մոտ 130 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է, և այս մարդկանց մեծ մասը գյուղացիական վարկեր վերցնող մեր հայրենակիցներն են», – այս մասին ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դրանից բացի, Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունն իրականացնում է վարկերի տոկոսադրույքների նվազեցման քաղաքականություն, և երրորդը՝ կառավարությունն ունի վարկերի սուբսիդավորման ծրագիր և աշխատում է այդ սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի ծավալը մեծացնելու ուղղությամբ։