ՊՆ-ն չի պատրաստվում ծածկել, կոծկել զինծառայողների մահվան դեպքերը․ Տոնոյան (տեսանյութ)
Հայաստանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նախարարին հիշեցրին այն մասին, որ դեպքից մեկ ամիս անց հայտնի է դարձել, որ հունվարի 1-ին հայկական դիրքերից մեկում հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող, ինքնասպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց նախարարությունն այդ մասին չի հայտնել։
«Տեսե՛ք, Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ո՛չ ծածկել, ո՛չ կոծկել, և դա չի արել արդեն տարիներ շարունակ։ Մենք հիմա փոքրիկ ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու համար, թե ինչի հետ կապված է եղել … Բայց միևնույն ժամանակ ես նաև չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել», – ասաց Տոնոյանը։
Այնուամենայնիվ, նախարարի պնդմամբ՝ թաքցնել այդպիսի տեղեկություն հնարավոր չէ, քանի որ այդպիսի տեղեկությունները հայտնի են դառնում նաև Դատախազության ու Քննչական կոմիտեի հրապարակումներից։