Իսպանացի մասնագետը կգլխավորի Հայաստանի երիտասարդական հավաքականը (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտնեց Հայաստանի երիտասարդական հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը:
Մինչև 21 տարեկանների հավաքականը կգլխավորի իսպանացի Անտոնիո Ֆլորեսը, որը երկար տարիներ եղել է ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի օգնականը: