Էռնեկյանն ինձ ասաց, որ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գնի և մատակարարման համակարգի մեջ. Փաշինյանը՝ ավիատոմսերի գնի մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ Հայաստանում ավիատոմսերի բարձր արժեքին:
«Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, ով ղեկավարում է այն ընկերությունը, որ կառավարում է «Զվարթնոց»-ը և Գյումրիի օդանավակայանը: Ես թափանցիկության տրամաբանությամբ փոխանցում եմ մեր խոսակցության նյութը: Նա ինձ ասաց, որ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գնի և մատակարարման համակարգի մեջ»,- ասաց նա:
Կառավարության ղեկավարն ասաց, որ իրենք լրջորեն ուսումնասիրում են, թե այդ ոլորտում ինչ կարող են անել, նշեց՝ հնարավոր է, որ դա կապված է մենաշնորհային մեխանիզմների հետ:
Փաշինյանի խոսքով՝ ավիատոմսերի գնանկումը որոշակի խթան կծառայի մեր երկրում տուրիզմի զարգացման համար: