Մեկնարկում է Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանին այսօր հերթական նիստն է հրավիրել: Օրակարգում հետևյալ հարցերն են`
1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին,
2. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին,
3. Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
4. Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N9-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,
5. «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին,
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին,
7. Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 7-ի N259-Ա որոշումը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին: