Լատվիայում քաղաքացուն տուգանել են 20 եվրոյով ԽՍՀՄ դրոշը թափահարելու համար
Լատվիայի բնակիչը տուգանվել է ԽՍՀՄ դրոշ օգտագործելու համար, այս մասին գրում է Delfi-ն:
Նշվում է, որ Յուրմալայի Ռիժսկի շրջանի դատարանը որոշում է կայացրել 20 եվրոյով
տուգանել քաղաքացուն, որը նոյեմբերի 19-ին՝ Լատվիայի անկախության օրը, տոնական միջոցառումների ժամանակ ձեռքում պահել է ԽՍՀՄ դրոշ: Տղամարդն այդ ժամանակ ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Ի պատասխան ոստիկանների նկատողությանը՝ հարբած քաղաքացին հայտարարել էր, որ իր համար միևնույնն է, թե ինչ կմտածեն ուրիշները, և եթե ինքը ցանկանում է թափահարել այդ դրոշը, կանի դա:
Լատվիայում ԽՍՀՄ-ի հետ կապված խորհրդաnիշերի կիրառման արգելքը սկսել է գործել ԽՍՀՄ փլուզումից գրեթե անմիջապես հետո: Չնայած դրան ոչ միշտ են խիստ կերպով հետևել: 2014 թվականին, սակայն, հաստատվեց օրենք, որը պատժելի դարձրեց «ԽՍՀՄ օկուպացիայի արդարացումը»: