Coca-Cola ընկերությունը 10 տարում առաջին անգամ շուկա կհանի նոր արտադրատեսակ
Coca-Cola ընկերությունը 10 տարում առաջին անգամ շուկա կհանի նոր արտադրատեսակ: Նոր ըմպելիքն ունի նարնջի և վանիլինի համ: Այն խանութներում կհայտնվի փետրվարի 25-ից: Ըմպելիքը կլինի երկու տեսակի` շաքարով և առանց շաքարի: Այս մասին հայտարարություն է տարածվել ընկերության պաշտոնական կայքում:
Նշվում է, որ թեստավորման փուլում առաջարկվել է մի քանի համ, այդ թվում` ազնվամորու, կոճապղպեղի, կիտրոնի, բայց ընտրվել է հենց նարնջով տարբերակը: