Փակ քննարկում աշխատանքային օրվա ավարտին. պարզաբանում է Լիլիթ Մակունցը
Աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության անդամները փակ խորհրդակցություն են անցկացրել, որը տևել է մեկ ժամից քիչ ավելի:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քննարկումից հետո լրագրողներին ասել է, որ օրակարգում երկու հարց է եղել ՝ քաղաքական վերլուծական խումբը ներկայացրել է աշխատանքային խմբի արդյունքները և որոշ դիտարկումներ կառավարության ծրագրի վերաբերյալ:
«Հանձնաժողովներում կան հարցեր այդ ծրագրի վերաբերյալ, որոնք վաղը կներկայացվեն նիստի ժամանակ»,- ասել է խմբակցության ղեկավարը:
Նա նաև ասել է, որ չկա պայմանավորվածություն,՝թե ինչպես են քվեարկելու` միասնակա՞ն, թե՞ ազատ:
«Այդ հարցը չի քննարկվել»,- ասել է Մակունցը: