Եթե որևէ տարածքում կա հանքարդյունաբերություն, տվյալ համայնքը, պետք է 10 տոկոս բաժնետոմս ունենա. Սերգեյ Բագրատյան
Եթե որեւէ տարածքում կա հանքարդյունաբերություն, տվյալ համայնքը, օրինակ, պետք է 10 տոկոս բաժնետոմս ունենա և կարողանա վերահսկել ընթացքը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց այսօր Հանձնաժողովի փոխնախագահ ընտրված ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը:
«Կամ եթե որևէ տարածքում ՀԷԿ է կառուցվում, տվյալ համայնքը բաժնեմաս ունենա, որպեսզի վերահսկի, որ գործընթացը տեղի ունենա առանց խախտումների, առանց բնապահպանական խնդիրներ առաջացնելու»,-նշեց նա: