Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը և բռնկվել
Փետրվարի 11-ին՝ ժամը 08-59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mersedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Այգհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mersedes Viano» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել, վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին: