Սիդնեյում փոթորիկը հոսանքազրկել է հազարավոր տներ
Սիդնեյին հզոր փոթորիկ է պատուհասել։ Ամպրոպը, սաստիկ քամին ու հեղեղումներն ավստրալական քաղաքում առանց էլեկտրականության են թողել ավելի քան 40 հազար տուն։ Ջրածածկ են եղել մի քանի տասնյակ շրջաններ։ Այս մասին հայտնում է SBS News-ը։
Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոյից հայտնում են, որ քաղաքում 30 րոպեում գրանցվել է մոտ 50 մմ տեղում։
Փրկարարներն իրականացնում են հեղեղված փողոցներից մարդկանց տարհանման գործողություն։