«Չայնիի» ոլորաններում, Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
«Չայնիի» ոլորաններում, Տավուշի և Սյունիքի մարզերում մառախուղ է:
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։