Մանրամասներ Ապրիլյան պատերազմի հերոս Ավետիս Զարգարյանի վիրահատությունից
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ վիրահատել են Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Ավետիս Զարգարյանին։
Shantnews.am-ի հետ զրույցում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը մանրամասներ է հայտնել Ավետիս Զարգարյանի առողջական վիճակի մասին:
Նա նշել է, որ Ավետիսին կատարել են էնդոսկոպիկ եղանակով միզապարկի քարերի կոնտակտային քարափշրում և հեռացում, հիվանդը իրեն լավ է զգում և դեռևս հիվանդանոցում է` գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ավետիս Զարգարյանը վիրավորվել էր 2016 թ. Թալիշում: