Երևանում վթարի հետևանքով Toyota Corolla-ն գլխիվայր շրջվել է, կան վիրավորներ. (լուսանկար)
Այսօր՝ ժամը 07։30-ի սահմաններում, Երևանի Զաքարիա Քանաքեռցու փողոցում՝ Ինտերպոլի ազգային բյուրոյի Հայաստանի ներկայացուցչության մոտ, բախվել են Toyota Corolla մակնիշի 50 ԼՕ 505 համարանիշի և Opel մակնիշի 66 FF 669 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ըստ կայքի՝ բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է, երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։